Մայիսի 24-ին, ժամը 16:50-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Չարենցի փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարաններից մեկի խոհանոցում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:10-ին, մարվել՝ 17:16-ին: Այրվել են խոհանոցի (մոտ 12 քմ) կահույքը և պատուհանը։ Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տանիք:
Փրկարարները շենքից տարհանել են երկու քաղաքացու: