Մահացածը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ազգականն է


Մահացածը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ազգականն է
Մայիս 23 13:53 2025

Այսօր՝ մայիսի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 12:30-ի սահմաններում «Mitsubishi» մակնիշի  ավտոմեքենան Դիլիջանից դեպի Հաղարծնի վանք տանող ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքերում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել:

 

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն:

 
 

Վթարի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը: