Հորն սպшնելուց հետո որդին փողերը շաղ է տվել նրա վրա. մանրամասներ


Հորն սպшնելուց հետո որդին փողերը շաղ է տվել նրա վրա. մանրամասներ
Մայիս 22 19:24 2025

«Արմլուր»-ը մանրամասներ է պատմել հայրասպանության դեպքից: Նախնական տեղեկություններով՝ որդին իրավապահներին պատմել է, որ հայրը մշտապես երեսով է տվել նրան, որ գումար է ուզում իրենից:
     Ավելին, նա իրավապահներին հայտնել է, երբ հորից գումար է խնդրել, նա ասել է, թե չունի, բայց, որդու պնդմամբ, ինքն իմացել է, որ հայրն ունի և չի տալիս:

Հիշեցնենք, որ առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
     Ըստ նախնական վարկածի՝ որդին սպանել է հորը, գումարները շաղ տվել վրան, անգամ հոր բերանի մեջ գումար է դրել և դեպքից հետո ցանկացել է ցած նետվել կամրջից, սակայն հսկողություն իրականացնող ՆԳՆ աշխատակիցները կանխել են նրա գործողությունները։ Սպանվածը 65-ամյա Գրիգոր Գ-ն է, իսկ սպանություն կատարողը 22-ամյա Վաղինակ Գ-ն է:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում: