Մինչև հիմա չէին նեղվում, որ իրենց թուրք էին ասում, հակառակը՝ թուրք բառն իրենց համար մեծ գովեստ էր, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արսեն Թորոսյանի հայտարարությանը՝ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
«Մի հատ գնացեք, իրար հետ ճշտեք»,-իշխանություններին կոչ արեց նա։
Հարցին՝ Լևոն Քոչարյանը պատրաստվո՞ւմ է ներողություն խնդրել՝ Ռուստամյանը պատասխանեց.«Երբ բոլորն իրենց հայհոյանքների համար պատասխան կտան, այդ ժամանակ՝ նոր։ Ես չեմ արդարացնում հայհոյանքը, բայց էլի եմ ասում՝ «քամի ցանողը, փոթորիկ է հնձում»։
Իսկ թե ինչու «Հայաստան» խմբակցությունն այսօրվա նիստին չի մասնակցել՝ Ռուստամյանը նշեց.«Վախեցող լինեինք, հիմա էլ չէին գա»։