Ավելի լավ է՝ գnղացած լինեն, քան թե ջրում լինի, գոնե հույս է. մարմարիկցի Տիգրանի որոնողական աշխատանքները շարունակվում են


Ավելի լավ է՝ գnղացած լինեն, քան թե ջրում լինի, գոնե հույս է. մարմարիկցի Տիգրանի որոնողական աշխատանքները շարունակվում են
Մայիս 14 12:59 2025

Մարմարիկցի 2-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքներն արդեն 11-րդ օրն է, շարունակվում են: Համագյուղացիները լրագրողների հետ զրույցում նշում են, որ լավ կլիներ, եթե երեխային գողացած լինեին, գոնե հույս կլիներ:

«Ոչ մի կոնկրետ բան չկա,այն մտքին են, որ գետի մեջն է երեխան, ուզում են հայտնաբերեն, մինչև չգտնվի ոչ ոք հանգիտ չի նստի: Առևանգելու վարկածը դեռ առկա է»,- ասում են Տիգրանին որոնողական աշխատանքներին միացած համագյուղացիները:

Նրանք նշում են՝ այսքան ժամանակ, եթե չեն գտնում գետում, այդ գողանալու վարկածը մնում է: «Չի եղել, որ գետի մեջ մարդ ընկնի ու կորի, եթե իմացել ենք, ջրով է գնացել, հայտնաբերվել է: Բոլորս ուզում ենք ողջ առողջ գտնվի երեխան, մեր միակ ցանկությունը դա է: Ասում ենք, ավելի լավ է՝ գողացած լինեն, քան թե ջրում լինի, որ գոնե հույս է»,- նշում են նրանք: