«Հրապարակը» գրում է ․ Մայիսի 10-ին ավարտվեց բուհերի ընդունելության հայտագրման գործընթացը: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս Ագրարային համալսարանում արձանագրվեց խայտառակ պատկեր: Արդեն 2 տարի է՝ ԿԳՄՍ նախարարը կրկնում է, թե ունի Ագրարայինի «փրկության» ծրագիր՝ գերակա ագրարային մասնագիտությունների համար բարձր կրթաթոշակ նշանակել: Այս տարի 14 գերակա մասնագիտությունների գծով դիմել է ընդամենը 98 դիմորդ, եթե հաշվի առնենք վերջին տարիների դառը փորձը, որ դիմորդների շուրջ 70-80 տոկոսը չի հաղթահարում ընդունելության նվազագույն շեմը, նորից արձանագրվելու է անմխիթար պատկեր` 20-30 ուսանող: Ի դեպ, այս վիճակն Ագրարայինում շարունակվում է՝ սկսած 2021-ից:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 13․ 05․ 25 թ համարում։