Պարոն Պողոսյա՛ն, էն կույր հավատարմությանը, որը դուք տածում եք առ Փաշինյան, կնախանձեն անգամ Վահագն Ալեքսանյանը և Արթուր Հովհաննիսյանը. Ագնեսա Խամոյան


Պարոն Պողոսյա՛ն, էն կույր հավատարմությանը, որը դուք տածում եք առ Փաշինյան, կնախանձեն անգամ Վահագն Ալեքսանյանը և Արթուր Հովհաննիսյանը. Ագնեսա Խամոյան
Մայիս 12 19:09 2025

«Ես երկար ժամանակ փորձում էի հասկանալ, թե ինչու Նիկոլ Փաշինյանը իրավապահ բլոկի ղեկավարների պաշտոնանկությունների ժամանակ ազատվեց նաև իրեն այդքան նվիրված Արգիշտի Քյարամյանից»,-ԱԺ-ում ՔԿ տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ դիմելով ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանին։

Ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց, որ այսօր ստացել է այդ հարցի պատասխանը, երբ ՔԿ նախագահը պատասխանուր էր Աննա Գրիգորյանի հարցին։

«Պարոն Պողոսյա՛ն, էն կույր հավատարմությանը, որը դուք տածում եք առ այս իշխանություններ, առ Նիկոլ Փաշինյան, կնախանձեն անգամ Վահագն Ալեքսանյանը և Արթուր Հովհաննիսյանը։ Ես ձեզ կոչ եմ անում՝ կանգ առնել»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։

Խամոյանը նշեց, որ Նոր Նորք վարչական շրջանում տեղի ունեցածի վերաբերյալ ԱԺ ՔՊ-աական որևէ պատգամավոր համարձակություն չունեցավ այդ բեռն իր ուսերի վրա վերցնելու և պաշտպանելու թաղապետին, բայց ՔԿ նախագահն այն արեց։

Ընդդիմադիր պատգամավորը հայտնեց, որ Արթուր Պողոսյանի արդարադատությունը ամփոփվում է երկու լուսանկարների մեջ, որոնցից մեկում Նոր Նորք վարչական շրջանում Արթուր Չախոյանին խմբակային ծեծի ենթարկելու դրվագն է, մյուսում էլ լրագրող Լիլիթ Աղեկյանին գիշերազգեստով բերման ենթարկելու դեպքը։

Ագնեսա Խամոյանը հայտարարեց, որ ՔԿ նախագահը ճիշտ չի ասում, երբ հայտարարում է, թե Լիլիթ Աղեկյանը մի քանի գործով է անցնում, ընդամենը մեկ այլ գործ կա, որով անցնող տուժող ուժայինները հրաժարվել են հայցից, իսկ մի քանի օր առաջ լրագրողին ձերբակալել են, որովհետև նա դատավորին կոռումպացված է անվանել։

«Երկրիդ ղեկավարը դատավորներին անվանել է «վնգստացող», ուզում եմ հասկանալ, որ դատարանի գործունեության խոչընդոտելը դատարանում տեսագրություն անե՞լ են, բայց դատարանները շրջափակելը չէ՞»,-հարցրեց խամոյանը և հավելեց. «Դուք իշխանական բոլոր  արատներն այստեղ եկաք սրբագրեցիք, պարոն Պողոսյան»։