Որոշ երեխաների կարող է թույլատրվել դպրոց հաճախել 7 տարեկանից. ԿԳՄՍ նախարար


Որոշ երեխաների կարող է թույլատրվել դպրոց հաճախել 7 տարեկանից. ԿԳՄՍ նախարար
Մայիս 12 22:52 2025

Դպրոց ընդունելության գործընթացում հաշվի կառնվի երեխաների՝ կրթության զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքը և դրանից կախված՝ որոշ երեխաների մասով, իրենց լավագույն շահից ելնելով, կարող է որոշում կայացվել առաջին դասարան ընդունելության մասով յոթ տարին լրանալու դեպքում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Խնդրում եմ հետևեք համապատասխան կարգավորումների առաջարկին, որ կտեղադրվի իդրաֆթ հարթակում՝ ներկայացնելով ձեր դիտարկումները»,– գրել է նախարարը։