Գոռ Ներսիսյանը դարձել է կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնության բրոնզե մեդալակիր։
Հայ մարզիկը տղամարդկանց կումիտեի -84 կգ քաշային կարգում նվաճել է անկախ Հայաստանի առաջին մեդալը կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնություններում:
Կարատեի Եվրոպայի 60-րդ առաջնությունն անցկացվում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Մասնակցում է 54 երկրի շուրջ 1000 մարզիկ։