Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է.
«Այսօր ՔՊ-ն որոշել էր գողանալ Գյումրու ավագանու «Իմ քաղաքը» խմբակցության ավագանիներից մեկի մանդատը։
Անմիջապես իրավիճակին արձագանքելու համար առավոտ շուտ Գյումրի մեկնեց «Հայրենիք» կուսակցության գործադիր մարմնի անդամ, «Լեգիստ» փաստաբանական գրասենյակի ավագ գործընկեր, փաստաբան Սոս Հակոբյանը։
Ընկերոջս, Սոսի գերպրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում մանդատագողությունը կանխվեց անգամ առանց դատարան հասնելու։ Այդ ընթացքում տարածքային ընտրական հանձնաժողովից և կենտրոնական ընտրական հանձնաժողովից ամենազավեշտալի պատճառաբանություններն էինք լսում, թե ինչու չեն ուզում մանդատը օրենքով սահմանված կարգով փոխանցել ավագանու ցուցակից հաջորդ անդամին։
Սոս ջան, շնորհակալ եմ, որ գյումրեցու քվեին տեր կանգնեցիր ու ստիպեցիր ընտրական հանձնաժողովին կայացնել օրենքով պարտադրված որոշումը․․․»։