Նարեկ Մալյան. Կարող ենք արձանագրել, որ կես քայլով մոտեցանք բուն գործընթացին


Նարեկ Մալյան. Կարող ենք արձանագրել, որ կես քայլով մոտեցանք բուն գործընթացին
Մայիս 6 23:16 2025

«Պատիվ ունեմ խմբակցությունը պատասխանեց «Արթուն ենք» շարժման նամակ առաջարկին»,-գրում է շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը։

Նա շարունակում է.

«Նախ ի տարբերություն Հայաստան խմբակցության պատասխանը անստորագիր չէր:

1. Ոնց հասկացա քաղաքական նպատակահարմարությունից հայտարարում են, որ թեկնածու չունեն։ Օրվա ընթացքում կփորձեմ հստակեցնել այս կետը:

2. Հարգելի ժողովուրդ, կարող ենք արձանագրել, որ կես քայլով մոտեցանք բուն գործընթացին: Խմբակցությունը ԱՌԱՆՑ ՈՐևԷ ՆԱԽԱՊԱՅՄԱՆԻ խոստանում է իր 6 ստորագրությամբ մասնակցել նիկոլի անվստահությանը: Սա փոքր բայց առաջին արդյունավետ քայլն է»։