Կներեք, բոլորն էլ մարդ են, բոլորի նյարդերն էլ կարող է ինչ-որ պահի տեղի տան ու մի բան էլ ավել ասեն. Ավինյանը՝ Նոր Նորքի թաղապետի hայhnյախառն uպառնալիքների մասին


Կներեք, բոլորն էլ մարդ են, բոլորի նյարդերն էլ կարող է ինչ-որ պահի տեղի տան ու մի բան էլ ավել ասեն. Ավինյանը՝ Նոր Նորքի թաղապետի hայhnյախառն uպառնալիքների մասին
Ապրիլ 29 20:23 2025

Գիտեք, ես 3 տարի քաղաքապետարանի տարբեր աշխատանքների վերաբերյալ նմանատիպ ահազանգեր ստանում եմ, և տարբեր ահազանգերի հետքերով գնացել ենք, և մոտավորապես երևի մի 5% դեպքերում իրապես խնդիր է եղել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն՝ անդրադառնալով բլոգեր Արթուր Չախոյանի և Նոր Նորքի համայնքապետի միջև տեղի ունեցած վիճաբանությանը, որ ծագել էր այն բանից հետո, երբ Չախոյանը  ահազանգել էր համայնքում մանկապարտեզի անորակ շինարարությունը։ 

«Դուք խոսում եք, մի մանկապարզի մասին, որը քաղաքապետարանը դեռ չի ընդունել, այսինքն այո, այդտեղ կան խնդիրներ, Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչությունը դեռևս գումարը չի վճարել ամբողջությամբ և այդ խնդիրների լուծման ճանապարհն է շինարարին, տեխհսկողին և մնացածին աշխատացնելն է, ինչն անում է Երևանի քաղաքապետարանը։

Այդպես անելով մենք 3 տարի բոլոր այն տարբեր հատվածներում շինարարության վերաբերյալ մտահոգությունների մասին բարձրաձայնումները շտկել ենք տվել, այսինքն երբեք այդպիսի դեպք չի եղել, որ մենք աշխատանքը փակած լինենք, ընդունած լինենք ու իրականում դրա մասին այդ բարձրաձայնումը իրականություն դուրս գա»,-ասել է նա:

Նա ընդգծեց, որ բարձրաձայնումների մեջ շատ մեծ սուտ կա։

«Շատ մեծ ստի չափաբաժին կա, այսինքն, հասկանում են, որ քաղաքապետարանը այդ աշխատանքը չի ընդունել, բայց ամեն անգամ գնում են ու այն հատվածներում են բարձրաձայնում, որտեղ Երևանի քաղաքապետարանը դեռևս աշխատանք չի ընդունել։ Բայց այն պահի դրությամբ, երբ որ արդեն անցնում են անձերի բարոյականությանը, վիրավորանքներին՝ կներեք, բոլորն էլ մարդ են, բոլորի նյարդերն էլ կարող է ինչ-որ պահի տեղի տան ու մի բան էլ ավել ասեն։ 

Կներեք, ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ, բայց ով մտածում է, որ ինքը անձ վիրավորելով պատասխան չի ստանալու՝ չարաչար սխալվում է»,-ասաց Ավինյանը:

Դիտարկմանը, թե իր հայրն էլ «Օպելի» վարորդներին համբալ անվանեց, բայց դատական նիստերին չի ներկայանում՝  Ավինյանն ասաց, որ լրագրողներն այդ օրակարգեր կարող են զարգացնել ընդդիմադիր գործիչների հետ։