Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Եթե Նիկոլ Փաշինյանը նվազագույն բարոյականություն ունենար, ապա իր հորինած «քաղաքացու օրը» նշելու փոխարեն այսօր կայցելեր իրեն ուղեկցող ավտոշարասյան կողմից երեք տարի առաջ վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի գերեզմանին, ում հոգեհանգստի ու հուղարկավորության արարողություններին նույնիսկ չի մասնակցել, թե՞ Սոնան քաղաքացի չէր։ Շատերդ կարող եք ասել՝ Նիկոլն ու՜ր, բարոյականությունն ու՜ր, բայց վրաերթի պահին ու դրանից հետո նրա այս անմարդկային սառնասրտությունը ևս մեկ անգամ հիմնավոր կասկած է առաջացնում, որ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ողջ քննությունը, այդ թվում՝ կարևոր ապացույցների առերևույթ ոչնչացումը գտնվել է նրա անմիջական ուղղորդման ներքո»։