Ռոզա Դավթյանն ամուսնանում է. դերասանուհու նախահարսանեկան ֆոտոշարքը`նշանածի հետ


Ռոզա Դավթյանն ամուսնանում է. դերասանուհու նախահարսանեկան ֆոտոշարքը`նշանածի հետ
Ապրիլ 25 20:02 2025

Ընդամենը մի քանի ամիս առաջ երիտասարդ դերասանուհի Ռոզա Դավթյանն անակնկալ կերպով հայտնեց սիրելի ունենալու և նշանադրվելու մասին: Հանրության և երկրպագուների համար սա անսպասելի էր այնքանով, որ նախքան այդ Ռոզան չէր ակնարկել սիրելի ունենալու, սիրահարված լինելու մասին:

StarNews-ի հավաստի տեղեկության համաձայն` Ռոզան պատրաստվում է  իր հարսանիքին: Նա սիրելիի`Գուրգենի հետ նախահարսանեկան ֆոտոշարք է իրականացրել, դե իսկ StarNews-ին հաջողվել է ձեռք բերել ընթացքային կադրեր: