«Անհավանական ցինիզմ և ստորություն»․ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է ՀՀ-ում ԵՄ-ի ներկայացուցչության X-ում արված գրառմամբ, խմբագրվել է «Ցեղասպանություն» բառը, իսկ տեքստի փոփոխությունից հետո ընդհանրապես հեռացվել։
Հիշեցնենք, որ Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը X-ի էջից հեռացրել է Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի վերաբերյալ գրառումը, որը «Ցեղասպանություն» բառն էր պարունակում, այնուհետեւ տեղադրվել է նոր գրառում, որտեղ բացակայում է «Ցեղասպանություն» բառը և փոխարենը նշվում է, որ առաքելությունը հարգանքի տուրք է մատուցել 1915-1923 թվականների հայ զոհերի հիշատակին
«Այս օրը հիշեցում է, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի նման վայրագությունները չկրկնվեն»,- նշվում է գրառման երկրորդ հատվածում, որը նույնն է երկու հրապարակումներում։