Հայաստանում, այլ երկրների օրինակով, պետք է քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը, այդ մասին ասել է Ռուսաստանի հայերի միության ղեկավարը «Ցեղասպանություն։ Հիշողություն և նախազգուշացում: Ժամանակակից մարտահրավերներ» թեմայով համաժողովում:
Աբրահամյանի խոսքով՝ այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայաստանի շուրջ, ներառյալ Բաքվում հայ գերիների դատավարությունը, իշխանությունների ապաշնորհ քաղաքականության հետևանք է։