Արցախցի Արման Ավանեսյանը դարձել է սամբոյի Եվրոպայի չեմպիոն


Արցախցի Արման Ավանեսյանը դարձել է սամբոյի Եվրոպայի չեմպիոն
Ապրիլ 24 23:11 2025

Կիպրոսի Լիմասոլ քաղաքում ընթացող Սամբո ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում մարտական սամբոյի 98կգ քաշայինների պայքարում արցախցի Արման Ավանեսյանը նվաճել է ոսկե մեդալն ու Եվրոպայի չեմպիոնի կոչումը։ Կիսաեզրափակիչ ու եզրափակիչ գոտեմարտերում հայ սամբիստը ժամանակից շուտ հաղթանակի է հասել համապատասխանաբար ռուսաստանցի Մագոմեդ Հասանովի և խորվաթ Մարինո Ջուգանչիչի նկատմամբ։ Ավելի վաղ Հայաստանի 5 ներկայացուցիչներ սամբոյի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներ են դարձել: Մարտական սամբոյի 58 կգ քաշային կարգում երրորդ տեղը գրավել է Դավիթ Հովսեփյանը, 79 կգ քաշային կարգում՝ Արթուր Մալխասյանը։Առաջնության առաջին օրը բրոնզե մեդալակիրներ էին դարձել նաև Համլետ Սուքիասյանը (58 կգ), Մհեր Մերջանյանը (71 կգ) և Ավետիք Պողոսյանը (88 կգ): Սամբոյի Եվրոպայի առաջնությունը մեկնարկել է Կիպրոսում ապրիլի 23-ին և կավարտվի ապրիլի 28-ին: