Տևական ժամանակ է գիշերվա ժամերին կրակոցները կան. Սյունիքի մարզպետ


Տևական ժամանակ է գիշերվա ժամերին կրակոցները կան. Սյունիքի մարզպետ
Ապրիլ 26 22:19 2025

«Տևական ժամանակ է գիշերվա ժամերին կրակոցները կան»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ անդրադառնալով ադրբեջանական ԶՈւ կողմից սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ կրակոցներին։

«Իհարկե շատ վատ է, որ կրակում են, որովհետև իրականում խնդիր է նաև մարզի դիմադրողականության իմաստով։ Բայց մյուս կողմից մենք միջոցառումներ ենք անում, այնպես ենք անում, որ մարզը հանկարծ ոչ մի վայրկյան իր դիմադրողականությունը չկորցնի։ Եվ հույս ունենք, որ շատ կարճ ապագայում առաջիկայում այս խնդիրը կլուծվի»,- նշեց նա։