54-ամյա վարորդը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ առանց ամրակապվելու, մանկահասակ երեխային գիրկը նստեցրած ավտոմեքենա վարելու համար


54-ամյա վարորդը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ առանց ամրակապվելու, մանկահասակ երեխային գիրկը նստեցրած ավտոմեքենա վարելու համար
Ապրիլ 22 10:33 2025

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այսօր՝ ապրիլի 22-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի  պարեկները հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել «Lexus» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը՝ Արմավիրի մարզի բնակիչ 54-ամյա Էդվին Նավասարդյանը, ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ առանց ամրակապվելու, մանկահասակ երեխային գիրկը նստեցրած ավտոմեքենա վարելու համար: