Շենգավիթի համայնքնապետարանի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել


Շենգավիթի համայնքնապետարանի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել
Ապրիլ 21 20:38 2025

Շենգավիթի համայնքնապետարանի ձերբակալված երկու աշխատակիցներից մեկին մեղադրանք է առաջադրվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Հիշեցնենք՝ ապրիլի 19֊ին ԱԱԾ֊ն Հակակոռուպցիոն կոմիտեի հետ քննչական գործողություններ էր իրականացրել Շենգավիթի համայնքապետարանում։