Նոր Արտամետում բախվել են թիվ 271 երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ը, «Chevrolet»-ն ու «Opel»-ը. 5 երեխա տեղափոխվել է հիվանդանոց


Նոր Արտամետում բախվել են թիվ 271 երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ը, «Chevrolet»-ն ու «Opel»-ը. 5 երեխա տեղափոխվել է հիվանդանոց
Ապրիլ 18 13:17 2025

Այսօր՝ ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմանաններում Նոր Արտամետ բնակավայրի վարչական տարածքում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 26-ամյա Արամ Բ.-ի վարած «Chevrolet» մակնիշի, Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Յուրի Ս.-ի վարած «Opel» մակնիշի, 72-ամյա Սերժիկ կ.-ի վարած թիվ 271 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները: 

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի, որոնք բոլորը երեխաներ են, տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ: 

 

Շամշյանի տեղեկություններով՝ տեղում պարզվել է, որ վթարի մասնակիցների մեջ զինվորական կա։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։