Պետական փողերն օգտագործվում են անարդյունավետ՝ առանց պլանի ու նպատակների։ Այս մասին ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։
«Պարտք ներգրավվելով ընթացիկ ծախսերը հոգալու համար կամ իշխանության ներկայացուցիչների կեցավայրերն ու աշխատասենյակները վերանորոգելու, կամ իրենց վարկանիշն ապահովելու համար, նրանք պարտավորեցնում են այսօր՝ 2025 թվականին ծնված երեխային 18 տարի հետո այդ պարտքը մարել։ Այսինքն, այսօրվա կառավարիչն ինչ իրավունք ունի ծախսելու կամ պարտքի ներգրավման որոշում կայացնելու դեռևս չծնված երեխայի ապագա աշխատավարձի և հարկերի հաշվին։ Սա ոչ թե անամոթություն է, այլև թշնամանք է սեփական հանրության հանդեպ»,- ասել է նա։