Այսօր՝ ապրիլի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyаn.com-ը, ժամը 13:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 23-ամյա Արայիկ Ա.-ն իր վարած «Mercedes E350» մակնիշի ավտոմեքենայով Գայի պողոտա 24/3 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 51-ամյա Գայանե Գ.-ին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել։
Ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
