Հայ ռազմագերիների ազատ արձակման հարցը՝ ԵԽԽՎ նստաշրջանում․ ԵԽ ՄԻ հանձնակատարը կայցելի Ադրբեջան


Հայ ռազմագերիների ազատ արձակման հարցը՝ ԵԽԽՎ նստաշրջանում․ ԵԽ ՄԻ հանձնակատարը կայցելի Ադրբեջան
Ապրիլ 7 22:37 2025

Հայ ռազմագերիների և Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի թեման այսօր քննարկվել է ԵԽԽՎ նստաշրջանում: Հայտնել է Հայաստանի Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը։

Նախքան նիստը պատգամավորը կարճատև զրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթիի հետ՝ կիսելով անհանգստությունը Ադրբեջանում ապօրինի պահվող հայերի և ընթացող կեղծ դատավարություների մասին:

«Հանձնակատարը հավաստեց, որ պատրաստվում է այցելել Ադրբեջան և այդ կապակցությամբ դիմել է Ադրբեջանի իշխանություններին:
 
Նիստին գործընկերներս հետ կրկին հասցեագրեցինք հարցը»,- գրել է Գրիգորյանը: