Թուրքիան քնած սպասու՞մ է, որ ՀՀ-ն ապրանքներ արտահանի Եվրոպա։ Այս հարցի մասին ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։
«Փաստացի ՀՀ–ից արտահանումների 42 %–ը այսօր բաժին է ընկնում ՌԴ–ին, եթե համադրենք 2022, 2023, 2024 թթ–ի Ռուսաստանի տեսակարար կշիռը շարունակաբար բարձրանում է, եվրոպական երկրների և ԱՄՆ–ի հետ` շարունակաբար նվազում։
Այսինքն, ինչ դիվերսիֆիկացիայի մասին է խոսքը, եթե նախորդ երեք տարիների ցուցանիշները վերլուծում ենք և տեսնում, որ նման բան գոյություն չունի։ Եթե խոստումն է, որ ապագայում մենք կկարողանանք Եվրոպա ապրանք արտահանել, այդ ո՞ր ապագայում, 30 տարի՞ հետո։
Հրապարակային հարց` Հայաստանը ո՞ր ապրանքի վրա է խաղադրույք կատարում, որ կարող է արտահանել Արևմուտք։ Օրինակ` հագուստի արտադրության ոլորտում մենք կարո՞ղ ենք մրցակցել Իտալիայի հետ, որտեղ որակն անհամեմատ ավելի բարձր է, գինը` էժան, իսկ աշխարհում պահանջարկը շատ ավելի մեծ, և այդպես շատ այլ ապրանքներ։ Իսկ Թուրքիան քնած սպասու՞մ է, որ ՀՀ–ն ապրանքներ արտահանի Եվրոպա»,-ասել է նա։