Երևանում տղամարդը մեքենայի մեջ տաբատն իջեցրել է և ձեռքով կանչել նախկին պատգամավորի անչափահաս աղջիկներին, երեխաները մոտեցել են և սարսափահար փախել


Երևանում տղամարդը մեքենայի մեջ տաբատն իջեցրել է և ձեռքով կանչել նախկին պատգամավորի անչափահաս աղջիկներին, երեխաները մոտեցել են և սարսափահար փախել
Ապրիլ 7 16:02 2025

Այսօր մամուլում տեղեկություն տարածվեց, որ Ազգային ժողովի նախկին պատգամավորը հաղորդում է ներկայացրել իրավապահներին և հայտնել, որ ապրիլի 4-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, Զ․ Սարկավագի փողոցի 141/5 հասցեի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը մեքենայի միջից ձեռքով կանչել է իր անչափահաս երեխաներին, և երեխաները նկատել են, որ վարորդը մեքենայի մեջ տարօրինակ գործողություններ է իրականացնում։ Տեսնելով դա՝ երեխաները վախից փախել են։ 

MediaHub-ին որոշակի մանրամասներ են հայտնի դարձել այդ դեպքից։ Պատգամավորի անչափահաս երեխաները 10 և 7 տարեկան աղջիկներ են եղել, որոնք դպրոցից տուն վերադառնալիս են եղել, որ նկատել են՝ մոտակայքում կայանած մի մեքենայից վարորդը ձեռքով իրենց է կանչում։ Մոտեցել են, որ տեսնեն՝ ինչ է ասում, ու երեխաներից մեկը նկատել է, որ տղամարդը տաբատն իջեցրած նստած է մեքենայի մեջ և ինչ-որ գործողություններ է ցույց տալիս ձեռքով։ Երեխաները վախեցել են ու սարսափահար փախել՝ հընթացս զանգելով հորը և պատմելով եղելությունը։ Տղամարդն էլ մեքենայով փախել է տարածքից։ 

 

 

 

Հայրը շտապ հասել է երեխաների մոտ, ապա դիմել ոստիկանություն։ 

 

Աղբյուրը տեղեկացել է, որ ենթադրյալ հանցագործին ոստիկաններն արդեն հայտնաբերել են, նա որոշակի հոգեկան շեղումներ ունի, և արդեն փաստաթղթերը ձևակերպել ու նրան փոխանցել են Քննչական կոմիտեին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու համար։