ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր Մոսկվայում հավատարմագրված արտասահմանյան երկրների դեսպանների հետ քննարկել է Եվրասիական անվտանգության հարցեր. այս մասին տելեգրամյան ալիքում հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ինչպես երևում է դիվանագետի հրապարակած լուսանկարից՝ հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը: