«Հանուն արդարության և ընդդիմության հաղթանակի եմ քվեարկելու»,- լրագրողների հետ զրույցում, մինչ քվեարկելը, ասաց Գյումրու քաղքապետի թեկնածու Արտյոմ Ղարաղազարյանը:
Նա անդրադարձավ ընտրությունների ընթացքին․
«Նորմալ է ընթանում, մասնակցությունն է քիչ, ժողովուրդն իրեն խաբված է զգում․30 տարիկ խաբվել են, հիմա էլ Սարիկն ու իր քաղաքական թիմն են խաբում: Սարիկի ո՞ր մի ասածին հավատամ, իմ անվան հետ կապված՝ սուտ խոսեց, տակից դուրս չեկավ: Ընտրություններին մի քանի ժամ մնաց, դրանից հետո կտեսնենք՝ Սարիկն իրավունք ունի՞ այդ ամենի մասին խոսել, թե՞ ոչ: Մենք ընդդիմության ոչ մի թեկնածուի չենք խանգարելու, որ կարողանանք հետագայում համագործակցել»,-նշեց նա: