Սպասելու եմ Մարտուն Գրիգորյանին թիրախավորողների զղջացող գրառումներին. Հայկ Մամիջանյան


Սպասելու եմ Մարտուն Գրիգորյանին թիրախավորողների զղջացող գրառումներին. Հայկ Մամիջանյան
Ապրիլ 1 10:44 2025

«Վաղը սպասելու եմ Մարտուն Գրիգորյանին թիրախավորողների զղջացող գրառումներին»,-գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով «Մեր քաղաքը» դաշինի կողմից Գյումրու քաղաքապետի թեկնածու առաջադրված Մարտուն Գրիգորյանի լռության  արձագանքներին։

ՀՀԿ-ական գործիչը նշում է.

«Այս անիմաստ աղմուկից մի օգուտ եղավ՝ մի խումբ փողով գործիՔներ և գործիՉներ այսօրվա իրենց հացն էլ վաստակեցին ՀՀԿ-ի մասին ստեր ու դավադրապաշտական զառանցանքներ տարածելով»։

Հիշեցնենք, որ Գյումրու ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում մանդատները կբախշվեն հետևյալ կերպ

«Քաղաքացիական պայմանագիր» Սարիկ Մինասյան - 14 մանդատ 

«Հայաստանի կոմունիստական կուսակցություն», Վարդան Ղուկասյան – 8 մանդատ 

«Մեր քաղաքը»,  Մարտուն Գրիգորյան - 6 մադնատ

«Իմ հզոր համայնք», Ռուբեն Մխիթարյան - 3 մանդատ

«Մայր Հայաստան», Կարեն  Սիմոնյան - 2 մանդատ։

Հիշեցնենք, որ Գյումրի համայնքի ավագանու առաջիկա նիստը կկայանա ապրիլի 16-ին։

Գյումրի համայնքի ավագանին ունի 33 մանդատ: Համայնքի ղեկավար է ընտրվում այն թեկնածուն, որն ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը՝ 17 ձայն։

Վարդան Ղուկասյանին աջակցելու մասին հայտարարել են «Իմ հզոր համայնքը» և «Մայր Հայաստան» քաղաքական ուժերի ընտրական ցուցակների առաջին համարները՝ Ռուբեն Մխիթարյանն ու Կարեն Սիմոնյանը։

Մարտուն Գրիգորյանը երեկ հանդես եկավ կարճ հայտարարությամբ. «Սիրելի գյումրեցիներ, վերահաստատում եմ ասածս` ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու` դա հաստատ է»։