Ազգային ժողովը ստացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի՝ մանդատը վայր դնելու մասին դիմումը։
Այս մասին Aysor.am-ին հայտնեց ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը։
Հիշեցնենք՝ Գյումրիում տեղի ունեցած միջադեպից հետո Վիլեն Գաբրիելյանը հայտարարել է, որ մանդատը վայր է դնում։