SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանությունում տեղեկություն է ստացվել, որ մարտի 24-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, անհայտ անձը մոտենալով Մարգարյան փողոցի 1-ին նրբանցքի 11 հասցեում գործող «Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ-ի շենքի նախասրահ՝ տնօրենի, աշխատակիցների, ինչպես նաև ընթերցողների ներկայությամբ, առանց որևիցե պատճառաբանության, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով բոլորի նկատմամբ՝ հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մաշտոցի համայնքային ոստիկանները օպերատիվ տվյալները իրացնելով և ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզել են, որ նշված արարքը կատարել է Երևանի բնակիչ 59-ամյա Արա Մ․-ն, ում հայտնաբերելու համար ձեռնարկվում են միջոցառումներ:
Արտակարգ դեպք՝ Երևանում․ տղամարդը, առանց պատճառաբանության, հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ

