Նախկինում անձամբ ճանաչելով Վիլենին՝ կարող եմ հավատալ, որ ինքնուրույն որոշում է. Արսեն Բաբայան


Նախկինում անձամբ ճանաչելով Վիլենին՝ կարող եմ հավատալ, որ ինքնուրույն որոշում է. Արսեն Բաբայան
Ապրիլ 1 10:55 2025

Գյումրիում տեղի ունեցած միջադեպից հետո ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը մանդատը վայր է դնում։

Փաստաբան Արսեն Բաբայանի կարծիքով՝ եթե Վիլեն Գաբրիելյանն ինքնուրույն է որոշել հրաժարվել մանդատից, ապա գովելի է։

«Եթե ստիպել կամ համոզել են՝ ուրեմն կրկնակի ամոթալի է։

Մենք այս հարցի ճիշտ պատասխանը չենք ստանա, բայց ավելի կարևորն այն է, որ Վիլենն ինքը գիտի պատասխանը։

Նախկինում անձամբ ճանաչելով Վիլենին՝ կարող եմ հավատալ, որ ինքնուրույն որոշում է»,- Facebook-ում գրել է գրել է Բաբայանը։