Դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը և Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի հոր՝ Կամո Գրիգորյանի նկատմամբ կիրառեց վարչական վերահսկողություն խափանման միջոցը, արգելեց երեկոյան ութից մինչև առավոտյան ութը Կամո Գրիգորյանին լքել բնակարանը:
Այս մասին լրագրողներին տեղեկացրեց վերջինիս փաստաբան Արսեն Բաբայանը:
«Նաև արգելվեց շփվել սույն վարությով անցնող այլ անձանց հետ, սրանք էին սահմանափակումները: Մեզ համար շրջանակը պարզ չէ, թե ում հետ կարող է շփվել ում հետ ոչ, քանի որ չենք կարող իմանալ վարույթով անցնող անձինք ովքե՞ր են՝ նախաքննության գաղտնիությունից ելնելով: Դրա համար ես խնդրել եմ հայտնել, թե ում հետ իրավունք չունենք շփվի: Քննիչը խոսք է տվել, որ կհայտնի:
Կարելի է ասել, տնային կալանք են կիրառել զբոսանքի թույլտվության, որովհետև ասում են՝ ցերեկները կարող ես դուրս գալ, բայց անժամկետ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ երեկ իրավապահները ձերբակալել էին Գրիգորյանի հորը և որդուն, ու տեղափոխել Երևան, մեղադրանք է առաջադրվել, այսպես կոչված «շիբինապատման» գործով։