ԼՀԿ ղեկավար էդմոն Մարուքյանը գրել է.
«Կեսգիշերին՝ ժամը 00:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն: Տուժածներ չկան:
ԵՄ դիտորդական առաքելությունն արդեն ավելի քան մեկ շաբաթ է՝ զեկույցներ է ուղարկում Բրյուսել՝ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի ուղղությամբ արձակված կրակոցների մասին։ Այդ տեղեկատվությունը ներկայացվել է նաև ԱՄՆ դեսպանին՝ նրա Գորիս կատարած այցի ժամանակ։
ԵՄ-ն լռում է, դիտորդները՝ նույնպես պաշտոնական հայտարարությամբ հանդես չեն գալիս։ Գոնե ակնարկ լիներ Ալիևի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին։
Արձագանք չկա…»։