Երեկ Խոզնավարի ուղղությամբ կրկին կրակոցներ են հնչել


Երեկ Խոզնավարի ուղղությամբ կրկին կրակոցներ են հնչել
Ապրիլ 1 23:18 2025

Երեկ՝ մարտի 31-ի գիշերը, Սյունիքի մարզի սահմանային Խոզնավար գյուղի ուղղությամբ կրկին կրակոցներ են հնչել։ Այս մասին այսօր՝ապրիլի 1-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց Խոզնավարի վարչական ղեկավար Վահան Զաքյանը։

«Գիշերը 10 անց 20 էր, մի քանի անգամ կրակեցին։ Գյուղը չի տուժել կրակոցներից, վիճակը լարված չէ»,–հավելեց նա։