Նման «դատավարությունները» պետք է ավարատվեն, ալիևյան ռեժիմի մառազմը խայտառակություն է․ Թանդիլյան


Նման «դատավարությունները» պետք է ավարատվեն, ալիևյան ռեժիմի մառազմը խայտառակություն է․ Թանդիլյան
Ապրիլ 1 21:21 2025
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը գրում է․

«Բաքվի դատարանում շարունակվել է Ռուբեն Վարդանյանի դեմ կեղծ դատավարությունը։
Դատական նիստի ընթացքում Ռուբեն Վարդանյանից «տուժողները» ցուցմունք են տվել, որ վիրավորումներ են ստացել ՀՀ Զինված ուժերի կողմից արձակած կրակոցներից, երբ ծառայության են եղել Քարվաճառում։
 
Ալիևյան ռեժիմի այս մառազմը ուղղակի խայտառակություն է, ինչի կապակցությամբ հրավիրում եմ միջազգային ուշադրությունը։
 
Նման դատավարությունները օր առաջ պետք է ավարտվեն և մեր բոլոր հայրենակիցները անհապաղ ազատ արձակվեն»։