Ինչո՞ւ Արա Աբրահամյանին թույլ չէին տալիս մուտք գործել Հայաստան. ՌՀՄ նախագահը պարզաբանում է


Ինչո՞ւ Արա Աբրահամյանին թույլ չէին տալիս մուտք գործել Հայաստան. ՌՀՄ նախագահը պարզաբանում է
Մարտ 31 12:23 2025

Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) նախագահ Արա Աբրահամյանը կարծում է, որ իրեն մի քանի ժամ չեն թույլատրել ՀՀ մուտք գործել, քանի որ շատ ակտիվ մասնակցում է երկրի քաղաքական կյանքին։ Նա այդ մասին հայտնել է Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում։

Մարտի 28-ին Արա Աբրահամյանին մոտ 3 ժամ թույլ չէին տալիս մուտք գործել Հայաստան, նա գտնվում էր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի vip–գոտում։ Այնուհետև առանց որևէ բացատրության թույլատրեցին, ասելով` բարի գալուստ Հայաստան։

«Երևի պատճառն այն է, որ ես բավականին ակտիվ մասնակցում եմ Հայաստանի քաղաքականությանը, հասարակական գործերին և բարեգործություն եմ անում։ Երևի ինքը (հավանաբար նկատի ունի ՀՀ վարչապետին. խմբ.) որևէ մեկին մի խնձոր չի տվել, չի նվիրել։ Իսկ Արա Աբրահամյանը Հայաստանում մոտ 200 բնակարան է նվիրել փախստականներին»,– նշել է Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ Արա Աբրահամյանը Հայաստան է ժամանել տնտեսական միջազգային համաժողովի մասնակցելու նպատակով: