Փարաքար համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը շնորհավորել է Վալոդիա Գրիգորյանին՝ հաղթանակի կապակցությամբ:
«Սիրելի՛ փարաքարցիներ, շնորհակալ եմ ընտրությանն ակտիվ մասնակցելու և 2021 թվականի ընտրությունների համեմատությամբ մեր քաղաքական թիմին տված ավել վստահության քվեների համար։
Շնորհավորում եմ համայնքի ղեկավարի ընտրություններում հաղթած թեկնածու Վալոդյա Գրիգորյանին։
Փարաքարը մեր տունն է, ու բոլորիս անելիքն է առավելագույնն անել Փարաքար համայնքի զարգացման համար»,- ասվում է Գյուլնազարյանի գրառման մեջ: