Հայտարարում է, որ Հայաստանը բացում է Մարգարան․ Մարգարան Հայաստանը չի փակել, Թուրքիան է փակել․ Գեղամ Մանուկյան


Հայտարարում է, որ Հայաստանը բացում է Մարգարան․ Մարգարան Հայաստանը չի փակել, Թուրքիան է փակել․ Գեղամ Մանուկյան
Մարտ 20 17:01 2025

Այսօր կառավարության նիստում մի խայտառակություն եղավ. հայտարարում են, որ Մարգարայի անցակետը Հայաստանը բացում է, որպեսզի այդ ճանապարհով Սիրիա բեռներ ուղարկի, մինչդեռ 30 տարի՝ 1993 թվականից ամբողջ աշխարհին Հայաստանն ասել է՝  ես ճանապարհ, սահման չեմ փակել, փակել է Թուրքիան, News.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Հայտարարում է, որ Հայաստանը բացում է Մարգարան․ Մարգարան միշտ էլ Հայաստանը բացած է եղել, Թուրքիան է, որ փակել է: Այս տարիներին հայկական դիվանագիտությունը դա օգտագործում էր Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար, ոչ թե վիզը ծռելու, ինչպես հիմա է»,-ասել է նա:

Դիտարկմանը՝ հիմա փաստորեն Թուրքիան համաձայնե՞լ է բացել սահմանը, Մանուկյանը հեգնանքով է արձագանքել. «Չգիտեմ, դեռ տեղեկություն չունեմ,   կարելի է հեռախոսը նայել, կարո՞ղ է Փաշինյանը նորից մի  անպատասխան սիրային ստատուս է գրել»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում