Սկսվել է Հայաստան իմ այցը՝ G7-ի և Եվրամիության երկրների դեսպանների հետ. այս մասին X-ում գրել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:
«Հայաստանի ժողովրդավար դաշնակիցները պետք է հասկացնեն Ադրբեջանին, որ եկել է Հայաստանի հետ կայուն խաղաղության շուրջ համաձայնության գալու ժամանակը», - գրել է «Ռասմուսեն գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահը:
Նշենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ պաշտոնական հանդիպումներից զատ, Ֆոգ Ռասմուսենը մարտի 20-ին այցելելու է Իջևան, որտեղ նախատեսված է նրա մամուլի ասուլիսը։