Ինչ խնդիրներ էլ եթե կային, դրանք լուծել է հայկական կողմը. Ռասմուսենը՝ ՀՀ-Ադրբեջան համաձայնագրի մասին


Ինչ խնդիրներ էլ եթե կային, դրանք լուծել է հայկական կողմը. Ռասմուսենը՝ ՀՀ-Ադրբեջան համաձայնագրի մասին
Մարտ 20 15:08 2025

«Ես շատ մտահոգ եմ ադրբեջանական հռետորաբանությամբ։ Հուսով եմ՝ միջազգային հանրությունն ու ԵՄ երկրները, մյուս երկրներն իրենց ազդեցությունը կունենան  Ադրբեջանի վրա՝ պնդելով, պահանջելով, որպեսզի հնարավորինս արագ ստորագրի  Հայաստանի հետ համաձայնագիը»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց աշխատանքային այցով Հայաստանում գտնվող  «Ռասմուսեն գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ,ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը։

Նա նշեց, որ իր ցանկությունն է՝ Ադրբեջանը համաձայնագիրը ստորագրի  հնարավորինս արագ. «Ինչ խնդիրներ էլ  եթե կային, դրանք լուծվել են հայկական կողմից, Ադրբեջանը պետք է հնարավորինս արագ ստորագրի համաձայնագիրը։

Ավելին, կարծում եմ, որ համաձայնագրի ստորագրումը բխում է  Ադրբեջանի շահերից, որովհետև դա կհեշտացնի Ադրբեջանի կապերի զարգացումը միջազգային հանրության, միջազգային ճանապարհների վրա»։