Գաղափարական դեգրադացիան Գյումրիի ընտրություններին մասնակցող «լավ տղաների» կարգախոսներում է


Գաղափարական դեգրադացիան Գյումրիի ընտրություններին մասնակցող «լավ տղաների» կարգախոսներում է
Մարտ 12 11:36 2025

Գաղափարական դեգրադացիան շատ լավ արտահայտվում է Գյումրիի ընտրություններին մասնակցող «լավ տղաների» կարգախոսներում: Այս մասին իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

««Մեր Սարիկը», «Ձեր Լևոնը», «Մեր քաղաքը» ....

Գյումրիի ընտրությունների նախընտրական կարգախոսներից կարելի է հասկանալ, որ թեկնածուներից շատերի հիմնական ուղերձն այն է, որ իրենք լավ մարդ են, քաղաքը սիրում են, քաղաքն էլ պետք է իրենց սիրի ու ... ընտրի։

«Սերը», «լավ» ու «վատ» տղա լինելը քաղաքական կատեգերիա չէ, և իրենց մեջ զարգացում, խնդիրների լուծման ուղերձներ չեն պարունակում։

Երբ բացակայում է քաղաքական, կամ անգամ պարզ մտածողությունը, սկսում են շահագործել էմոցիաները, ինչպես եղավ  2018-ին, համապատասխան  հետևանքներով հանդերձ։

Գաղափարական, ինտելեկտուալ դեգրադացիան, մտքի անապատը շատ լավ արտահայտվում է Գյումրիի ավագանու ընտրություններին մասնակցող, իրենց քաղաքը սիրող  «լավ տղաների« կարգախոսներում»։