Թամանյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի


Թամանյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի
Փետրվար 26 11:50 2025

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով փետրվարի 27-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Թամանյան փողոցում, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Մասնավորապես՝ Թամանյան փողոցի ձախ կողմում, այգու հարակից ճանապարհահատվածներում կարգելվի մեքենաների կանգառը:

Միաժամանակ նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ: