Ազատության հրապարակում ՀՅԴ գործիչ Հրանտ Մարգարյանի հետ տեղի ունեցած միջադեպի հետ կապված 7 անձ բացատրություն է տվել ոստիկանության կենտրոնական բաժնում: Այս մասին հայտնում է ոստիկանությունը։ Հետաքննությունը շարունակվում է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 18-ին միջադեպ է տեղի ունեցել Ազատության հրապարակում։ ՀՅԴ գործիչ Հրանտ Մարգարյանը թոռների հետ զբոսնելիս է եղել Ազատության հրապարակում, երբ նրա վրա հարձակում են գործել Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման դեմ բողոքի ակցիա իրականացնող երթի մասնակիցները։ Ոստիկաններին հաջողվել էր տեղում հանդարտեցնել ակցիայի մասնակիցներին:
Միջադեպի վերաբերյալ մի քանի տեսագրություններ են ներկայացվել ոստիկաններին։