24 ժամ ջուր չի լինելու


24 ժամ ջուր չի լինելու
Փետրվար 5 23:51 2025

 «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 5-ին ժամը 21:00-ից մինչև փետրվարի 6-ը 20:00-ն կդադարեցվի   ք.Դիլիջան Շահումյան, Մյասնիկյան, Ուսանողական, Գայի փողոցների ջրամատակարարումը: 
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: