Մոսկվա թռչող ինքնաթիռը կտրուկ փոխել է ուղղությունը եւ վայրէջք կատարել այլ վայրում


Մոսկվա թռչող ինքնաթիռը կտրուկ փոխել է ուղղությունը եւ վայրէջք կատարել այլ վայրում
Փետրվար 5 21:23 2025

Մոսկվա թռչող ռուսական S7 Airlines ավիաընկերության ինքնաթիռը կտրուկ փոխել է ընթացքն ու վայրէջք կատարել այլ վայրում։ Այս մասին գրում է Aviaincident Telegram-ալիքը։

Արտակարգ իրավիճակը տեղի է ունեցել երեքշաբթի՝ փետրվարի 4-ին, Ուֆայից մեկնող Airbus A320-ի հետ։ Թռիչքի ընթացքում անձնակազմը զեկուցել է ինքնաթիռում գտնվող հիվանդ ուղևորի մասին և որոշում կայացրել վերադառնալ մեկնման օդանավակայան:

Արդյունքում օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել Բաշկիրիայի մայրաքաղաքի օդանավակայանում։ Հիվանդի ներկա վիճակի մասին չի հաղորդվում։