Նույնիսկ եթե Թորոսյանը Ցեղասպանության ուրացումը պաշտպանի, միևնույնն է, դատվելու է․ Էդմոն Մարուքյան


Նույնիսկ եթե Թորոսյանը Ցեղասպանության ուրացումը պաշտպանի, միևնույնն է, դատվելու է․ Էդմոն Մարուքյան
Փետրվար 5 20:22 2025

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը արձագանքել է ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանին․

«Հայոց Ցեղասպանության ուրացման հարցերով նախարար Արսեն Թորոսյանը, ով ի դեպ երբեք իմ նախկին գործընկերը չի եղել, ոչ Ելք դաշինքի, ոչ էլ իմ՝ դեսպան աշխատելու ժամանակ, գրառում է արել ֆեյսբուքում, պնդելով, թե Էդմոն Մարուքյանը նորից երրորդ ճանապարհն է ընտրել, «ռուսական լծից» է խոսում և այդպես շարունակ…

Չեմ ցանկանում բովանդակային անդրադառնալ, քանի որ Թորոսյանը բացարձակ չի հասկանում նրանից, ինչի մասին գրել է: Պատկերացում անգամ չունի։ Ուղղակի նրան գործուղման տարած վարչապետն ասել է մի բան գրի, նա էլ գրել է:

Եթե նրա մոտ գրելու ցանկություն է առաջացել, ապա նա կարող է գրել մեթոդական ձեռնարկ «ինչպե՞ս տապալել քովիդի դեմ պայքարը և միլիոնավոր դրամների անարդյունավետ ծախսերով հայտնվել քրեական գործերի թիրախում» թեմայով:

Ամինսներ շարունակ տեղեկություններ էին տարածվում, որ Արսեն Թորոսյանին դատելու են, մինչդեռ տարօրինակ կերպով, դա տեղի չունեցավ։ Իմ ընկալմամբ նա հիմա յուրահատուկ թրաֆիքինգի զոհ է, քրեական գործերը հարուցված ասում են отрабатывать արա, որ չդատվես:

Նույնիսկ եթե Ցեղասպանության ուրացումը պաշտպանի Հ1-ում՝ առավոտյան, ճաշին պնդի, որ հայտարարագրումից ճիշտ որոշում չի կարող լինել, իսկ երեկոյան եռակողմ հայտարարության դեմ խոսի՝ Արսեն Թորոսյանը, դատվելու է»։