Երևանում «Porsche»-ը բախվել է «BMW»-ին, «ԳԱԶ 3110»-ին, ապա վրաերթի ենթարկել յուղման կետի աշխատակցին


Երևանում «Porsche»-ը բախվել է «BMW»-ին, «ԳԱԶ 3110»-ին, ապա վրաերթի ենթարկել յուղման կետի աշխատակցին
Դեկտեմբեր 13 22:51 2024

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ ժամը 20։50-ի սահմաններում «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենան Սևան-Երևան ավտոճանապարհին, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել «BMW» և «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենաներին, ապա բախվել յուղման կետի տարաներին ու վրաերթի ենթարկել յուղման կետի աշխատակցին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և մահացածի ինքնությունը։