Երևան-Վանաձոր ավտոճանապարհին «Opel»-ը հայտնվել է դաշտում


Երևան-Վանաձոր ավտոճանապարհին «Opel»-ը հայտնվել է դաշտում
Դեկտեմբեր 12 21:28 2024

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 15։50-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ռյա Թազա գյուղի վարչական տարածքում, մերկասառույց ճանապարհի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Ճանապարհը պատված է մերկասառույցով: