Այսօր՝ նոյեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 08:50-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Արարատի մարզի բնակիչներ 39-ամյա Արսեն Մ.-ի վարած «Mercedes» մակնիշի և 24-ամյա Էմիլ Կ.-ի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով «Mercedes»-ի վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, քանի որ բախման հետևանքով «Mercedes»-ից վառելիքի արտահոսք է սկսվել, տեղում հերթապահություն են իրականացրել: